ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2018-ի լավագույն ֆիլմը

ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2018-ի լավագույն ֆիլմը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդը հրապարակել է 2018-ի լավագույն ֆիլմի մասին որոշումը: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում:

Ըստ խորհրդի, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ամերիկյան կատակերգական «Կանաչ գիրքը» կենսագրական դրաման, որի ռեժիսորն է Փիթեր Ֆարելլին:

«Սա ջերմ հայացք է հրաշալի ընկերությանը»,-ասել է խորհրդի նախագահ Էննի Շուլհոֆը, գրում է Lenta.ru-ն:

Հրապարակվել են նաև մյուս անվանակարգերի հաղթողների անունները: Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բրեդլի Կուպերը «Աստղը ծնվեց» ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Վիգո Մորտենսենը «Կանաչ գրքում» դերակատարման համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Լեդի Գագան «Աստղը ծնվեց» ֆիլմում դերակատարման համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---