Սեֆիլյան. Փորձում են «Սասնա ծռերի» և Փաշինյանի միջև սեպ խրել

Սեֆիլյան. Փորձում են «Սասնա ծռերի» և Փաշինյանի միջև սեպ խրել

PanARMENIAN.Net - Էջմիածնում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ «շատ են փորձում իրենց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև սեպ խրել»:

«Ուզում եմ մեր ժողովրդին հստակ ասել, որ մենք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, մեր մեջ ոչ մի լուրջ խնդիր չկա: Մեր մասնակցությունը ընտրություններին պետք չէ ընկալել որպես հակադրվելու փորձ՝ Փաշինյան իշխանությանը», - ասել է Սեֆիլյանը:

Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել էր, որ գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել «չշշկռվել»՝ նշելով, որ իրենք չեն կարող որոշել, թե քանի տարվա կյանք կունենա խորհրդարանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---