ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսողները հետքեր չեն թողել, չենք կարողացել ֆիքսել սկզբնաղբյուրը![]() 28 նոյեմբերի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն, անդրադառնալով իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու դեպքին, հայտարարել է, որ մարդիկ, որոնք արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն և ամբողջ իրավական համակարգը ջանք ու եռանդ չի խնայելու այդ գործը բացահայտելու համար: «Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց», -ասել է Արթուր Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը։ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը և ժամանակը ցույց կտա՝ կգտնե՞ն այդ մարդկանց պատժելու համար։ «Այս պահին չգիտեմ, հնարավոր կլինի փաստագրել և քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Ուղղակի մի բան ասեմ, անկեղծ, ոչ մեկիս մտքով չի անցել, որ կարող են դիմել նման քայլի և գաղտնալսել երկրի անվտանգության ծառայության պետին ու ՀՔԾ պետին», - ասել է Վանեցյանը։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ասել է, որ գաղտնալսումը համացանցում եղել է սեպտեմբերի 6-ից, սակայն այն հանրության լայն շերտերին հասանելի է դարձել սեպտեմբերի 11-ից։ «Ի՞նչն է եղել պատճառը՝ տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ։ Եթե մենք կարողանայինք ֆիքսեինք սկզբնաղբյուրը, հասկանալի է, որ կծիկը կկարողանայինք քանդել։ Սեպտեմբերի 6-ից տեղադրվել է տեսանյութը և տարբեր միջոցներով, այլ երկրներից գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով, ձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է, որ չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը», - ասել է Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ տեսանյութը յութուբյան ալիքում տեղադրվել է Իսպանիայից։ Ավելի վաղ համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտանլսման ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները քննարկում էին Մարտի1-ի գործը: Վանեցյանը հայտարարել էր, որ իր և Խաչատրյանը հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուն հայտնի է, և որ նա Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |