Հոլանդացի խորհրդարանականները հարցում են ուղարկել Նիդերլանդների ԱԳՆ Թուրքիայում խոսքի ազատության խախտման առումով21 հունիսի 2008 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական խորհրդարանի չորս խմբակցություն` Քրիստոնեական միությունը, Քաղաքական բարեփոխումների կուսակցությունը (SGP), Պահպանողական կուսակցությունը (VVD) եւ քրիստոնյա-դեմոկրատները գրավոր հարցում են ուղարկել Նիդերլանդների արտգործնախարարին եւ եվրոպական հարցերով պետքարտուղարին թուրք հրատարակիչ Ռագիպ Զարակոլուին Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակման համար հինգ ամսվա ազատազրկման դատապարտման վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են Նիդերլանդների հայկական կազմակարպությունների դաշնությունում (FAON), հոլանդացի խորհրդարանականների հարցումը հետեւյալ հարցերն է ներառում. «Արդյոք զգուշացվե՞լ է Նիդերլանդների ԱԳՆ-ն այն մասին, որ թուրք հրատարակիչը բանտարկվելու է Հայոց ցեղասպանության մասին գրքի համար, ինչպիսի՞ն է պաշտոնական Հաագայի կարծիքը Թուրքիայի ՔՕ վիճելի 301-րդ հոդվածով»: Խորհրդարանականները նաեւ հարցնում են` ինչպիսին են լինելու Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունները այդ դատավճռից հետո:«301-րդ հոդվածը փոփոխվել է Թուրքիայի կողմից ԵՄ ճնշման արդյունքում Թուրքիայում խոսքի ազատությունն ապահովելու համար, հատկապես Հայոց ցեղասպանության հարցի առումով: Սակայն հրատարկչի դատապարտումը նշանակում է, որ ուղղումները կոսմետիկ բնույթ են կրել: Ինչպիսի եզրահանգումներ կարելի է անել 301-րդ հոդվածի նշանակության մասին, եւ ինչպիսին են լինելու հետեւանքները ԵՄ ընդգրկվելու ուղղությամբ Թուրքիայի հետ տարվող բանակցությունների համար»,- նշվում է հոլանդացի խորհրդարանականների ուղերձում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |