Բաբլոյան. Ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման հանել նախընտրական ելույթներից![]() 28 նոյեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող իրեն անտարբեր թողնել: Նա հորդորել է բոլորին Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից: Արա Բաբլոյանը չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին: «ՀՀ շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որևէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաև այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը: Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սևեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, և դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին:Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և Արցախի ու ՀՀ ապագան,-ասվում է նրա հայտարարության մեջ: Բաբլոյանը դիմել է նաև Արցախի քույրերին ու եղբայրներին: «Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց և անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձևակերպումների հետևանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է», - ասված է հայտարարությունում։ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»: Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատող ԼՂ ուժային կառույցների ներկայացուցիչներին, նախ հորդորել է չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել քիթը խոթել քաղաքականության մեջ:Այսքանով սակայն Միքայելյանին քննադատողների մասին Փաշինյանի ելույթները չավարտվեցին. նա անդրադարձավ թեմային նաև Սպիտակում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ: «Սասուն Միքայելյանը մի նախադասություն է ձևակերպել ու հետո պարզաբանել է այն: Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ, «շուշանպետրոսյանա-արմենաշոտյաններ» Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Ձեր քաշի չափ Միքայելյանի մարմնում ասկոլկա կա», - ասել է Փաշինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |