Իսպանական «Գլոբալթեքը» մտադիր է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվել

Իսպանական «Գլոբալթեքը» մտադիր է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվել

PanARMENIAN.Net - Իսպանական «Գլոբալթեք» ընկերությունը մտադիր է Հայաստանում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվել, ինչպես նաև իրականացնել գործող գիտաարտադրական կենտրոնների վերազինում, որտեղ կկարողանան վերապատրաստվել հայ մասնագետներն ու ֆերմերները: Այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ հանդիպմանը:

Ողջունելով հյուրերին և նշելով, որ երկու նախաձեռնություններն էլ երկրի համար կարևոր և արդիական են` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց իրագործմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացմանը, ընկերության կողմից նախատեսվող այգու հիմնմանը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այգեգործական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով պատվիրակության անդամներն առաջարկել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---