ՔՈ-ն քաղաքական զրույցների է հրավիրում խարույկի շուրջ![]() 28 նոյեմբերի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացու որոշում»(ՔՈ) կուսակցությունը բոլոր ցանկացողներին նոյեմբերի 28-ին հրավիրում է քաղաքական զրույցների խարույկի շուրջ: Զրույցները տեղի կունենան 17:30-21:00-ն Անդրանիկի արձանի մոտ: «Նոյեմբերի 28-ին, Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի մոտ տեղի կունենան խարույկի շուրջ զրույցներ 3-րդ ընտրատարածքի (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) տարածքային թեկնածուների և ՔՈ ՍԴԿ համամասնական ցուցակի այլ թեկնածուների հետ։ Հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին»,-ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը մեկնարկել էր Գարեգին Նժդեհի հրապարակից: Նրանք քարոզչական նյութերի հետ մեկտեղ մարդկանց իրենց կուսակցության խորհրդանիշը դարձած մանդարին են բաժանել: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |