Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց ընտրախախտումների մեջ![]() 28 նոյեմբերի 2018 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց նոյեմբերի 28-ին երկրում ընթացող նախագահական ընտրությունները կեղծելու մեջ: Երկու թեկնածուների՝ Սալոմե Զուրաբիշվիլու և Գրիգոր Վաշաձեի ընտրական շտաբերի ներկայացուցիչները փոխադրաձ մեղադրանքներ են հնչեցնում քվեարկության ընթացքում տարբեր խախտումների վերաբերյալ, հայտնում է Sputnik Գրուզիան: Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցում է ընտրություններին որպես անկախ թեկնածու և օգտվում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության աջակցությունից: Նրա մրցակիցը՝ Գրիգոլ Վաշաձեն նախկին իշխող «Միասնական ազգային շարժում կուսակցության անդամ է և «Ուժը միասնության մեջ է միավորված ընդդիմության ներկայացուցիչն է: Միավորված ընդդիմությունը պնդում է, որ արդեն 668 խախտում է գրանցել: Մասնակցությունը ընտրություններին 15:00-ի դրությամբ կազմել է 38,8 տոկոս: Սա Վրաստանի նախագահի ընտրության երկրորդ փուլն է, քանի որ հոկտեմբերի 28-ին նախագահության 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ 50 տոկոսից ավելի ձայն հավաքել: Երկրորդ փուլում հաղթող կճանաչվի նա, ով կհավաքի քվեների առավելագույն քանակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |