Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորն ինքնաբացարկ չի հայտնել![]() 28 նոյեմբերի 2018 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ չի հայտնել, գրել է «Հայկական ժամանակը»: Դատավորն այսպիսով մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն այս որոշումն «ակնհայտ անօրինական է» գնահատել: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննության այս փուլում կալանքի տակ պահելու անհրաժեշտություն կա: Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանբ բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան նոր քննության: Նոյեմբերի 27-ին քննվել է պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոցն անձեռնմխելիության հիմքով վերացնելու հայցը: Դատական նիստի ընթացքում փաստաբանները բացարկ են հայտնել գործը քննող դատավորին՝ դեռևս այնհայտ հիմքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |