Նպաստները բարձրացվում են. 2019-ից բոլոր խմբերը նվազագույնը 25,500 դրամ կստանան29 նոյեմբերի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում ընդունվել է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 22,000 դրամի փոխարեն 25,500 դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը: Նպաստի չափը աղքատության ստորին գծի չափով՝ 25,500 դրամ սահմանելու շնորհիվ ծերության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կաճեն 9500 դրամով կամ 59 տոկոսով (16,000 դրամի փոխարեն` 25,500 դրամ)։ Հաշմանդամության նպաստի չափը կաճի՝ 1-ին խմբի դեպքում՝ 4000 դրամով կամ 19 տոկոսով (21,500 դրամի փոխարեն` 25500 դրամ), 2-րդ խմբի դեպքում՝ 6500 դրամով կամ 34 տոկոսով (19,000 դրամի փոխարեն` 25,500 դրամ), 3-րդ խմբի դեպքում՝ 9500 դրամով կամ 59 տոկոսով (16,000 դրամի փոխարեն` 25,500 դրամ)։ Այս դեպքում նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ։ 2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում (5 ամսում) նպաստառուների թիվը նվազել է 532-ով, ընդ որում՝ ծերության նպաստառուների թիվն ավելացել է 354-ով, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների թիվն ավելացել է 85-ով, հաշմանդամության նպաստառուների թիվը նվազել է 971-ով։ Ընթերցեք նաև՝ «Նվազագույն կենսաթոշակը 2019-ից կբարձրանա»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |