Փաշինյանը հորդորել է Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին»29 նոյեմբերի 2018 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Այդ մասին նա խոսել է Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ: Նա հորդորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»: «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ակտիվացել, ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում, փորձում են իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարցեր ունի, որոնք ուղղելու է Արցախի նախագահին։ «Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է անում։ Բա պատկերացնո՞ւմ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի անհայտ ու հայտնի իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա։ Հասկանու՞մ եք դրա հետևանքն ու արդյունքն ի՞նչ կլինի։ Սթափվե′ք հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով»,ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նիկոլ Փաշինյանը կրկին ասել է, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում՝ նշելով, որ նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին: Նա ասել է, որ իր տվյալներով Լևոն Տեր-Պետրոսյանի որդին Շամշադինում է ծառայել, Սերժ Սարգսյանը տղա չունի, իսկ Ռոբերտ Քոչարյանի տղաները Երևանում են ծառայել: Նա հայտնել է նաև, որ պաշտոնական տեղեկանք ունի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք երկուսն էլ ծառայել են Երևանում: Ավելի վաղ Ալավերդիում՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Փաշինյանն ասել էր, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել: «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը:«Օրինակ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ ՊԲ հրամանատարի 2 որդիները»,- նշել է Բաբայանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |