Պուտինի և Թրամփի հանդիպումը G20-ի շրջանակում հաստատվել է

Պուտինի և Թրամփի հանդիպումը G20-ի շրջանակում հաստատվել է

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը G20-ի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ ամենը տեղի կունենա գագաթնաժողովի շրջանակում, մինչև գագաթնաժողովի փակումը, մինչև 3-րդ աշխատանքային նիստը, ուստի ժամանակային շրջանակները բավականին կոշտ կլինեն: Դա կլինի դեկտեմբերի 1-ին 12:00-ի սահմանում: Սկզբից կլինի երկու նախագահների շփումը, իսկ հետո կկայանան ռուս-ամերիկայն բանակցությունները, որոնք կարող են մոտ 1 ժամ տևել»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Պեսկովի, պարտադիր չէ, որ Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայն լինեն բոլոր հարցերի շուրջ, սակայն, կարևոր է երկխոսել: «Հարկավոր է մտածել, թե ինչպես սկսել խոսակցությունը երկկողմ հարաբերությունների թեմաներով, ռազմավարական անվտանգության և զինաթափման թեմաներով»,-ասել է Պեսկովը:

Ըստ աղբյուրի պատվիրակություններից մեկում, Պուտինն ու Թրամփը հանդիպելու են Рark Hyatt Buenos Aires-ում: Նրանք կննքարկեն երկկողմ հարաբերությունները, ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինի և Թրամփի նախորդ լիարժեք հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին Հելսինկիում, որտեղ երկկողմ հարաբերությունների որոշ ուղղություններով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---