«Դամբուլիզմ», «Նառա, դու սու՛ս», «Եթե մտահոգ ես... ճաշիր ՀՀԿ-ականների հետ». Քարոզարշավ, օր 4-րդ29 նոյեմբերի 2018 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրը, նախընտրական տրամադրությունները համեմատաբար մեղմ էին: Քարոզարշավը շարունակվեց ՀՀ բոլոր բնակավայրերում, սոցիալական ցանցերում և մեդիայում: PanARMENIAN.Net ն ամփոփում է չորրորդ օրը: «Նառա, դու սու՛ս» Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին զգուշացրել է որևէ այլ քաղաքական ուժի հասցեին վիրավորական խոսք չհնչեցնի: «Ես Նաիրա Զոհրաբյանին, գիտեք իր լեզուն, ասել եմ՝ բոլոր գործիչների նկատմամբ որևէ վիրավորական խոսք չասեք», - ասաց Ծառուկյանը: «Քաղաքական դամբուլիզմի» մասին «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 7-րդ համար Էդուարդ Շարմազանովը խոստացավ «օր ու արև չտալ» «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Հետևելու եմ, որ կառավարությունն ու Փաշինյանը իրենց յուրաքանչյուր խոստացածն անեն: Երկրորդ՝ Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ, նաև այլ կուսակցություններից Փաշինյանի վկաներին, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի և նրա թիմի հետ է: Իմ պայքարն իրենց պապայի, քաղաքական կուռքի հետ է, այլ ոչ թե օրը 6 անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ»,-ասաց Շարմազանովը: $589 մլն-ի ներդրումների մասին Փաշինյանը Գավառում նախընտրական հանրահավաքին հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում $589 մլն արժեքով ներդրումային ծրագրեր են քննարկվում: «ՀՀ-ի ամենապրողարաբաղյան ղեկավարը» Փաշինյանը Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Նա հորդորեց է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»: «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են ակտիվացել, ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում, փորձում են իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարցեր ունի, որոնք ուղղելու է Արցախի նախագահին։ Որտեղ և ինչպես են ծառայել Քոչարյանի որդիները Փաշինյանն ասաց, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Նա ասաց նաև, որ պաշտոնական տեղեկանք ունի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ. նրանք երկուսն էլ ծառայել են Երևանում: «Նրանք ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին ձևակերպված է եղել որպես վարորդ, պետական ծառայողական մեքենան դրել են տակը, ուր ցանկացել՝ գնացել է, պետական բենզինի հաշվին», - ասաց Փաշինյանը: «Եթե մտահոգ ես…, հնարավոր է՝ ճաշես ՀՀԿ-ականների հետ» «Հայաստանի հանրապետական կուսակցության» Երիտասարդական կազմակերպությունը հայտարարեց իր նախընտրական՝ «Եթե մտահոգ ես…» կարգախոսով հումորային պաստառների մրցույթ. հաղթողները կճաշեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարի՝ Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Շահնազարյանի հետ: Մայրական կապիտալն ու ՕԵԿ-ը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ իրենց ծրագրով առաջարկվում է ներդնել մայրական կապիտալի ինստիտուտը: «Այսօր Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 200,000 միայնակ մայր, և այդ է պատճառը, որ ՕԵԿ-ն առաջարկում է երկրում ներդնել մայրական կապիտալի մասին օրենք, որը թույլ կտա՝ յուրաքանչյուր մայր ձևավորի մայրական կապիտալ՝ գումարն օգտագործելու ոչ միայն երեխայի կրթության և դաստիարակության, այլ նաև մնացած ծախսերը հոգալու համար։ Մենք համառ և հետևողական ենք լինելու, որովհետև այս օրենքը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ»,- ասաց նա: Առաջադրվել է, բայց խնդրել է չքվեարկել իր օգտին ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը հորդորեց լոռեցիներին ռեյտինգային ընտրակարգով ընտրել ոչ թե իրեն, այլ իր թիմակից Էդուարդ Շարմազանովին՝ նշելով, որ իր գործընկեր Շարմազանովը «շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու»: ՔՈ-ն կհետևի օրենք խախտողների օրինակին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, եթե որևէ ուժ օգտագործում է թույլատրելիից ավելի մեծ հնարավորություններ, ապա իրենց կողմից թույլատրելիի սահմաններում մնալը խոչընդոտում է հավասար պայմաններում լինելու իրավունքի իրացմանը՝ ուստի, ցանկացած տեղ, ուր փակցված կլինի այլ ուժի նախընտրական պաստառ` իրենք իրենց նույնպես իրավունք կվերապահեն փակցնել իրենցը: Հետաքրքիր մանրամասներ Սարգսյանի հրաժարականից «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համամասնական ընտրացուցակի 8-րդ համար Մարգարիտա Եսայանը CivilNet-ի եթերում ասաց, որ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին: «Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին մենք (ՀՀԿ-ականները-խմբ.) նույնպես իմացանք մեդիայից: Նա հետո մեզ ասաց, որ հատուկ է մեզնից գաղտնի պահել, որ մենք չհամոզեինք իրեն հակառակում», - պատմց Եսայանը: Ընթերցեք նաև՝ «Բոքսի տանձիկ ՀՀԿ-ն», «որպես մի նոր Հիսուս խաչված ազգը», «Գորիսում չծեծված Մենուան». Քարոզարշավ, օր 3-րդ»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն Հանդիպումը տեղի կունենան Խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի շրջանակում |