Զատուլին. ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող երկարաժամկետ հետաձգվող հարցերից դառնալ30 նոյեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող դրվել երկարաժամկետ հետաձգվող հարցերի դարակի մեջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիք. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ: «Լեռնային Ղարաբաղը և անվտանգությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, կարևոր են ոչ միայն Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի համար»,-նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Զատուլինն ընդգծել է, որ այս պահին վերցված է դադար: «Չգիտեմ, թե որքանով է դա արդարացված, բայց կարծում եմ, որ գիտակից քաղաքական գործիչները գնահատում են այն փաստը, որ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն սպասում է իր հերթին», - ասել է Զատուլինը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը շեշտել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը՝ վնասելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |