Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հարցի դիտարկումը ընդգրկված է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում23 հունիսի 2008 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի իրադրության մասին արտահերթ հարցը ներառել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, չբացառելով, որ քննարկումների արդյունքում կարող է առաջարկվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում:Նիստին Ստրասբուրգ Հայաստանի պատվիրակությունը մեկնել է «ողջ կազմով»` 8 պատգամավոր: Քննարկումներին մասնակցելու համար ադրեն գրանցվել են ինչպես Դավիթ Հարությունյանը, այնպես եւ Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, հաղորդում է Regnum-ը: Ավելի վաղ առաջարկվում էր դիտարկել այս հարցը, սակայն միայն այն դեպքում, եթե համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հունիսի 16-17 լինելով Հայաստանում, բավարար չհամարեն Վեհաժողովի ներկայացրած պահանջների կատարումը Հայաստանի իշխանությունների կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |