ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Կա մտահոգություն ՀՀ-ում անհանդուրժողական հռետորաբանության մասով30 նոյեմբերի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է դիտարկման միջանկյալ զեկույցը։ Միջանկյալ զեկույցում նշվում է, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում: «Դիտորդների որոշ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում: Զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ են հայտնել անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում»,-ասվում է կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում: Նշվում է, որ ԿԸՀ կողմից գրանցվել է 9 քաղաքական կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինքների թեկնածուների ցուցակներ: Բոլոր մասնակիցներն ապահովել են 25 % սեռային քվոտան։ Թեկնածուների գրանցման գործընթացի վերաբերյալ որևէ մտահոգություն չի արտահայտվել, ԿԸՀ-ի և ՏԸՀ-ի հանդեպ վստահության առումով ևս մտահոգություն չի արտահայտվել։ Հասարարակական վերահսկողության համար հրապարակված նախնական ցուցակներում հաշվառված է ընդհանուր թվով 2,577,112 գրանցված ընտրող: Պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց պաշտոնական պարտականությունների կատարմանը զուգահեռ արգելվում է: Նշվում է, որ որոշ քաղաքական կուսակցություններ հայտարարեցին ԶԼՄ-ներին և ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ նոյեմբերի 19-ին գործող վարչապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նա այցելել էր շինհրապարակ և մասնակցել էր քաղաքում անցկացվող տոնակատարությանը, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում: Նշվում է, որ լրատվական միջավայրը բազմազան է: Գովազդային շուկան սահմանափակ է, և միայն մի քանի լրատվամիջոցներ են ինքնաբավ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները նշել են, որ շատ մասնավոր լրատվամիջոցներ, այդ թվում որոշ խոշոր հեռուստաընկերություններ ֆինանսավորվում են տարբեր քաղաքական խմբերին հարող ձեռնարկատերերի կողմից, ևհետևաբարընկալվում են որպես քաղաքական կուսակցությունների հետ սերտորեն փոխկապակցված: Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց: Նշվում է նաև, որ սոցիալական ցանցերը քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են հանդիսանում: Ֆեյսբուքը, մասնավորապես, դարձել է քաղաքական տեղեկատվության և բանավեճի նշանակալից հարթակ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ զրուցակիցներ մատնանշել են որոշակի բարելավումներ, սակայն հանրային դիսկուրսը որակել են որպես ոչ նպաստավոր գործող կառավարության, մասնավորապես վարչապետի հասցեին քննադատությունների համար: Դեսպան Ուրսուլա Գացեկի գլխավորած դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են 13 փորձագետներ, ովքեր տեղակայված են Երևանում և 24 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր նոյեմբերի 18-ին տեղակայվել են հանրապետության ողջ տարածքով: Առաքելության անդամները ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 20 պետություններ: Քվեարկության օրվա ընթացակարգերը դիտարկելու նպատակով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակից երկրներից հայցել է թվով 250 կարճաժամկետ դիտորդներ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի աշխատանքը Երևանում մեկնարկել է նոյեմբերի 12-ին: Առաքելության ղեկավարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, ԿԸՀ-ի նախագահի, ՀՌԱՀ-ի, կուսակցությունների և երկրում միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը նաև կապ է հաստատել քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների, քաղաքացիական կազմակերպությունների, իրավապահ մարմինների և ընտրությունների հետ կապված այլ շահառուների հետ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ |