Դավիթ Շահնազարյանը բանավեճի է հրավիրում իշխանություններին Արցախի հարցով![]() 30 նոյեմբերի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեկ անգամ ևս վկայում է, որ նա բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին իր համար անհասկանալի է Արցախի իշխանությունների ակտիվությունը: Այդ մասին նա խոսել է Ճամբարակում նախընտրական հանդիպման ժամանակ:Նա հորդորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին «կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որոնք պետք է իրենց աշխատանքով զբաղվեն, ոչ թե մեկնաբանություններով»: «Ես նրանց հրավիրում եմ բանավեճի հենց Արցախի հարցով. Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերին նախարարին կամ որևէ մեկին, որը կհայտարարի, որ այդ հարցով ներկայացնում է ներկայիս կառավարությունը», - ասել է Շահնազարյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա հավելել է նաև, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճն իջեցնել հայհոյանքի աստիճանի: «Դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և այսօրվա իմ գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին», -ասել է Շահնազարյանը։ Շահնազարյանը կարծում է, որ Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների հասցեին հնչեցրած հայտարարությունն իմպուլսիվ հայտարարություն չէր,հայտնում է Aysor.am-ը: «Դա բավական լավ մշակված, էքսպրոմտի տեսքով ներկայացված հայտարարություն էր։ Դա նույն շղթայում է, ինչ սկսվեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից», - ասել է Շահնազարյանը։ «Արցախի իշխանությունն այդ թեթևամիտ և սադրիչ հայտարարություններին որևէ պատասխան չտվեց, որովհետև Փաշինյանի այն փորձը, որ նա արդեն կատարում է իր թիմի հետ, նպատակաուղղված է ստեղծել հրապարակային հակադրություն Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Արցախի իշխանություններն, իհարկե, նման սադրանքի չեն տրվի, որովհետև ի տարբերություն Հայաստանում իշխող ներկայիս վարչախմբի, նրանք ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»։ Շահնազարյանն ասաց, թե մինչ այս որևէ մեկը Հայաստանում նման տոնով և նման բառերով ոչ միայն Արցախի իշխանություններին, այլ նաև Արցախի քաղաքացուն չէր դիմել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |