Զախարովա. Բակո Սահակյանի այցը Մոսկվա չի հակասում ՌԴ օրենքներին ու միջնորդական առաքելությանը![]() 30 նոյեմբերի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ այցը եղել է մասնավոր, իսկ Ադրբեջանի բողոքն անհիմն է: Զախարովան անդրադարձել է այցին ճեպազրույցում՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: Նա հավելել է, որ այցը չի հակասում ոչ ՌԴ օրենսդրությանը, ոչ միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ Մոսկվայի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Այս այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան մասնավոր: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Այն չի հակասում ոչ ՌԴ օրենսդրությանը, ոչ միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ Մոսկվայի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ուստի ադրբեջանական կողմի վերջին հայտարարության մեջ ՌԴ-ին ուղղված բողոքը, մեր տեսակետից, անհիմն է»,-ասել է Զախարովան: Նոյեմբերի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է հայ համայնքի հետ: Ադրբեջանը հայտարարել էր, թե Սահակյանի այցի թույլտվությունը խաթարում է բանակցային գործընթացն առաջ տանելու ջանքերը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |