Հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով![]() 30 նոյեմբերի 2018 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով։ Սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով, շինարարության ծավալը՝ 1.7%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.8%-ով։ Նախորդ ամսում սեպտեմբերի համեմատ աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 11.1%-ով Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հոկտեմբերին նվազել է մոտ 8%-ով։ Ընթերցեք նաև՝ «Հոկտեմբերին արտահանումն աճել է մոտ 23%-ով»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |