Հայաստանն ու Բուլղարիան կգործակցեն պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու Բուլղարիան կգործակցեն պաշտպանության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2019-ի երկկողմ համագործակցության ծրագիր: Այն ստորագրվել է հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցությունների ավարտին:

Խորհրդակցություններն անցել են նոյեմբերի 29-30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ:

Ծրագիրը ներառում է 9 միջոցառում խաղաղապահության, ռազմական բժշկության, ռազմական ոստիկանության, անձնակազմի պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության հեռանկարները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---