Yandex-ի «Ալիսան» Ադրբեջանն անվանել է հայերի հողերի վրա ստեղծված արհեստական պետություն30 նոյեմբերի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում սկանդալ է բռնկվել Yandex ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։ Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», պատասխանում է. «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է։ Այդ պետությունը ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար։ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել են միայն 1936 թվականին։ Մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ», հայտնում է Panorama.am-ը։ Պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է համացանցում ամենատարածված տեղեկատվությունը՝ Yandex որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից: Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևը սրա հետ կապված տեսաուղերձ է հղել Yandex-ին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն Վիքպեդիայում Ադրբեջանի էջից։ 2017-ի հոկտեմբերի 10-ին սկսեց գործել Yandex-ի ձայնային օգնականը ռուսալեզու հատվածի համար: Ալիսան կարողանում է տարբերակել խոսքը, որոշել հարցման նշանակությունն ու սինթեզել ձայնը: Նեյրոնային ցանցերի շնորհիվ Ալիսան կարող է հասկանալ և մշակել կիսատ արտահայտությունները, իմպրովիզացիա անել՝ հաշվի առնելով ասվածի համատեքստը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում |