ՀՀԿ-ից գործարար պատգամավորները Փաշինյանին պատմել են՝ իրենց ստիպել են առաջադրվել ու ձայներ բերել

ՀՀԿ-ից գործարար պատգամավորները Փաշինյանին պատմել են՝ իրենց  ստիպել են առաջադրվել ու ձայներ բերել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանն ասել է, որ կառավարությունը, անկախ ներդրողի քաղաքական պատկանելությունից, երաշխավորում է ներդրումների անվտանգությունը։

«Երբ ես ընտրվեցի վարչապետ, մի շարք ՀՀԿ-ական գործարար պատգամավորների հետ իմ շփումների ընթացքում հարց տվեցի նրանց, ինչու է պետք ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու առաջդրվել, և նրանց մի մասն ասաց, որ իրենց ստիպել են, ասել են՝ կգնաք այսինչ տեղամասում կառաջադրվեք, ձայներ կբերեք, եթե չէ՝ ասել են՝ կտեսնեք ձեր վերջը». - ասել է Փաշինյանը։

Ըստ նրա, այսօր գորածարար պատգամավորի թեկնածուների թիվը մոտ 95 տոկոսով նվազել է, մինչդեռ «հին Հայաստանի առանձնահատկությունն այն էր, որ Հայատաստանի ներդրողների մեծ մասին կարելի էր տեսնել խորհրդարանում»։

«Այն գործարարները որոնք քաղաքական իրավիճակի բերումով պատգամավորի թեկնածու չեն առաջադրվել, սա ոչ թե իջեցրել, այլ բարձրացրել է նրանց ազատությունը։ Գորարարները պետք է ազատված լինեն քաղաքական պարտավորություններից; Քվեն և ներդրումը որևէ կապ չպետք է ունենան իրար հետ», - ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---