Տոնոյան. ՀՀ-ն պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները![]() 1 դեկտեմբերի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն նոր ներկայացուցիչ նշանակել այդ պաշտոնում»,-ասել է Տոնոյանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախադրյալներ Հայաստանը չի տեսնում: «Չկան այդպիսի նախադրյալներ՝ ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ՝ ռազմավարական»,-ասել է նա: Տոնոյանը նշել է նաև, որ ՀՀ-ն ՀԱՊԿ համահիմնադիրներից է և խնդրահարույց հարցերի քննարկումը կազմակերպությունում «նորմալ երևույթ է»: Նա հիշեցրել է, որ կազմակերպության շրջանակում չկա ընթացակարգ, որը կսահմաներ մինչ ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի գործունեության դադարեցման կարգը: «Այդպիսի ընթացակարգ է պետք, բայց այն նախատեսված չէ»,-ասել է Տոնոյանը։։ Նոյեմբերի 28-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը «կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ», Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |