«Միսս տիեզերք»-ում Վրաստանը հայկական ծագմամբ մոդել կներկայացնի

«Միսս տիեզերք»-ում Վրաստանը հայկական ծագմամբ մոդել կներկայացնի

PanARMENIAN.Net - «Միսս տիեզերք-2018» գեղեցկության միջազգայի մրցույթում Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը, որը հայկական արմատներ ունի:

Մրցույթն անցկացվելու է դեկտեմերի 17-ին:

Լարան Թաիլանդ է մեկնել նոյեմերի 29-ին: Նա Miss Universe-ին մասնակցելու իրավունք ստացավ՝ նվաճելով «Վիցե միսս Վրաստան-2017» տիտղոսը: Աղջիկը ծնունդով Թելավի վրացական քաղաքից է, երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, Չելյաբինսկում, իսկ հետո Վրաստան է վերադարձել:

«3 տարի է ինչ Թբիլիսիում եմ ապրում: Ես շատ եմ ճանապարհորդել, բայց միշտ ձգտել եմ հայրենիք վերադառնալ, քանի որ շատ եմ սիրում Վրաստանը: Մենք հիմնականում Ռուսաստանում ենք ապրել: Մայրս վրացուհի է, հայրս՝ հայ, որը ծնվել և մեծացել է Վրաստանում»,-պատմել է Լարա Յանը, հայտնում է Sputnik Գրուզիան:

Մոդելի կարիերան Յանը սկսել է 17 տարեկանում, ՌԴ-ում: «Միսս տիեզերքը» ամենաամյա միջազգային մրցույթ է, որը մտնում է «Մեծ քառյակի» մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---