«Դեղին բաճկոնները» վնասել են Փարիզի Հաղթական կամարն ու գլխատել Նապոլեոնի արձանը![]() 3 դեկտեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում շարունակվող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների մասնակիցները վնասել են Փարիզի Հաղթական կամաը: Վանդալները ներխուժել են թանգարանային տարածք և գլխատել են Նապոլեոնի մարմարե արձանը: Հնարավոր վնասը հասնում է 1 մլն եվրոյի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավելը: «Դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ: Փարիզում ընթացող բողոքի ցույցերին մասնակցում է մոտ 10,000 մարդ: Նրանց անկարգությունները խոշորագույնն են համարվում ընթացիկ տասնամյակում: Ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ, ցուցափեղկեր: Առևտրականներից շատերը բողոքում են վնասներից, քանի որ պակասել է զբոսաշրջիկների թիվը, հայտնում է Deutsche Welle-ն: Ցուցարարները վառելիքի գների նվազումից բացի պահանջում են նաև հարկային բեռի թեթևացում և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Զուգահեռաբար CGT արհմիությունը հանրահավաք է անցկացնում Փարիզի Հանրապետության հրապարակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |