ՀՀ-ում առաջին սանավիացիոն ծառայությունը կստեղծվի (վիդեո)

ՀՀ-ում առաջին սանավիացիոն ծառայությունը կստեղծվի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Armenian Helicopters ընկերության հետ գործակցությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն կստեղծվի:

2019 թվականին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի տարածքում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն:

«Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների մասին է։ Երկու տեղում էլ գտանք հարմար վայրէջքի կետեր։ Ծառայությունը կսկսի գործել մոտավորապես 3-4 ամսից, քանի որ ուղղաթիռները պետք է համապատասխանորեն վերազինվեն, ինչպես նաև մանրամասն մշակվի պացիենտների տարհանման մեխանիզմը՝ մարզերից Երևան», - գրել է նախարարի պաշտոնակատարը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---