«Սասնա ծռերը» ՔՈ-ի հետ միասին նոր սահմանադրություն կպահանջեն

«Սասնա ծռերը» ՔՈ-ի հետ միասին  նոր սահմանադրություն կպահանջեն

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկությանը։ Ըստ առաջարկության, ԱԺ-ում հայտնվելու պարագայում կուսակցությունը պարտավորվում է հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնել:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու դեպքում նախաձեռնելու և սատարելու են նոր սահմանադրության ընդունման գործընթաց։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց», - ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---