ԵԽԽՎ նախագահը հուլիսին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան24 հունիսի 2008 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Մեզ դեռեւս մտահոգում է իրավիճակը Հարավային Կովկասում»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման ընթացքում: Մասնավորապես նա նշել է հետընտրական վիճակը Հայաստանում եւ նախագահական ընտրությունների նախապատրաստումն Ադրբեջանում: ԵԽԽՎ ղեկավարը հաղորդել է, որ մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան ընթացիկ տարվա հուլիսին: «Ես մտադիր եմ այցելել նաեւ Վրաստան, որտեղ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի պատճառով»,-հայտարարել է Լուիս Մարիա դը Պուչը: Անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը, Լուիս Մարիա դը Պուչը հայտարարել է. «Միանգամայն բնական է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում մարդիկ տարբեր գաղափարներ ու հայացքներ ունեն: Կարեւորն այն է, որ վեճերը լուծվեն ժողովրդավարական միջոցներով, Եվրոպայի Խորհրդի արժեքներին համաձայն: Ես հուսով եմ, որ թուրքական հաստատությունները կկատարեն իրենց պարտավորություններն այդ ոլորտում: Սակայն մենք եւս պատասխանատու ենք այդ երկրին հստակ, ոչ երկիմաստ եվրոպական հեռանկար ցույց տալու առումով»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |