Նախագահ. «Լազարյան ակումբը» կարող է քննարկումների արդյունավետ հարթակ դառնալ![]() 3 դեկտեմբերի 2018 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ «Լազարյան ակումբը» կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և նորաստեղծ «Լազարյան ակումբի» մի խումբ անդամների հետ հանդիպմանը Ըստ Արմեն Սարգսյանի, թեև հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են, սակայն, ժամանակին համընթաց, դրանք թարմացման, ընդլայնման կարիք ունեն՝ ընդգրկելով նոր ուղղություններ ու ծրագրեր, ներգրավելով նաև երիտասարդ սերնդին: Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է կրթության, մշակույթի, գիտության ոլորտում առկա հսկայական ներուժը և այն առավելագույնս օգտագործելու կարևորությունը: «Լազարյան ակումբի» անդամները Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին:Հայ–ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակը, անդրադարձել տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |