Փաշինյան. Մեզ Արցախի դեմ դավադրության մեջ մեղադրողները պետք է բացատրություն տան համապատասխան մարմիններին![]() 3 դեկտեմբերի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արարատում նախընտրական հանդիպման ժամանակ կոչ է արել չհավատալ քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար արվող Արցախի վերաբերյալ սադրիչ հայտարարություններին: Նա նշել է, որ որոշ ուժեր կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Հայաստանի կառավարությունը ներգրավված է Արցախի դեմ ինչ-որ դավադրության մեջ: «Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում: Ոմանք փորձում են մեզ մեղադրել Արցախի դեմ ինչ-որ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար: Մենք կարող ենք հասկանալ նաև նախընտրական տրամաբանությունը, բայց, երբ այդպիսի լուրջ մեղադրանքներ են ներկայացվում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ: Այո, այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ: Նաև հանրության առաջ թող կանգնեն և պատասխան տան»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ ժողովուրդը բացատրություն պետք է պահանջի այն մարդկանցից, ովքեր ասում են, որ Թավշյա հեղափոխությունը դավադրություն է Արցախի և Հայաստանի դեմ: «Իհարկե, դա սուտ է, որովհետև հեղափոխությունն արել է ժողովուրդը, և, եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում է Հայաստանի կամ Արցախի դեմ դավադրության մեջ, ուրեմն նա ժողովրդին է մեղադրում Արցախի և Հայաստանի դեմ դավադրության մեջ: Մենք ասել ենք, որ Արցախի հարցը լուծողը կառավարությունը չէ, այդ հարցի լուծողը ժողովուրդն է, և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում որևէ քայլ անել»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանն անդրադառրձել է նար Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ քննադատություններին: «Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որ ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի ոչ մի անկյունում ոչ մի բիզնես շահ չունի: Եվ ես ուղիղ եմ ասում՝ Հայաստանում հաստատվել է մի կառավարություն, որի վրա աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի և չի կարող ունենալ: Ես ձեզ հստակ ասում եմ՝ միգուցե կոշտ է հնչում, բայց մեր երկրագնդի վրա չկա այդպիսի ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու որևէ լծակ ունենա: Մեր կառավարության վրա ազդելու միակ բացառիկ ուժը կա և կլինի հայ ժողովուրդը և Հայաստանի քաղաքացին»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |