Դահուկորդ Միքայելյանը 2-րդ ոսկին է նվաճել Ֆինլանդիայի վարկանիշային մրցաշարում 3 դեկտեմբերի 2018 - 14:49 AMT PanARMENIAN.Net - 19-ամյա Միքայել Միքայելյանը Աշոցքից մինչև 20 տարեկանների շարքում երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում տեղի ունեցած դահուկավազքի միջազգային մրցաշարում: Միքայելյանը լավագույն արդյունքն է ցույց տվել 15 կմ մրցատարածությունում ազատ ոճում: Իսկ մրցաշարին հայտավորված 80 մարզիկների մրցավեճում նա եզրափակել է «հրաշալի յոթնյակը» և վաստակել 70,94 վարկանիշային միավոր։ Նրա համաքաղաքացի Թադևոս Պողոսյանը 21-ն էր (93, 25 միավոր), վանաձորցի Արման Մատինյանը 63-ն էր (164,12): Աշոցքի մեկ այլ պատվիրակ` Կատյա Գալստյանը կանանց ազատ ոճի 10 կմ տարածությունում, 45 մասնակիցների պայքարում 17-ն էր՝ 125,25 միավոր։ Մրցաշարը վարկանիշային էր: Դահուկորդների վաստակած միավորները օլիմպիական քառամյա փուլի ընդհանուր հաշվարկով գումարվում են մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համապատասխան տարիքային խմբերի դասակարգման աղյուսակում: Մինչև տարեվերջ, դեկտեմբերին, հայ մարզիկների մասնակցությամբ Ֆինլանդիայում կանցկացվի միջազգային ևս երկու մրցաշար, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրի մարզիկներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |