Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը![]() 3 դեկտեմբերի 2018 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, «Սիմֆերոպոլ» օդանավակայանի անվանակոչման մրցույթում քվեարկության առաջատարը մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունն է: Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» մրցույթի կայքի վրա հղումով: Այվազովսկու օգտին քվեարկել է 133,1 հազար մարդ: Քվեարկածների մոտ մեկ երրորդը նախապատվությունը տվել է Եկատերինա Մեծին, իսկ 50 հազար մարդ քվեարկել է ծովակալ Նախիմովի օգտին: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 255,2 հազար օգտատեր: Վերջին 24 ժամում քվեարկությունն ակտիվացել է: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |