«Մենքի» անդամները կարկանդակներ են բաժանել՝ «եղածը կիսելով ժողովրդի հետ»![]() 3 դեկտեմբերի 2018 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Մենք» դաշինքը դեկտեմբերի 3-ի քարոզարշավը սկսել է Երևանի կենտրոնում, թեկնածուները մարդկանց կարկանդակներ են բաժանել։ «Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև մեր ժողովրդի հետ», - ասել է «Մենք» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Քոքոբերյանը նշել է, որ իրենց ծրագիրը տարբերվում է բոլոր քաղաքական ուժերի՝ այդ թվում իշխանության, ծրագրերից, և «Իմ քայլը» դաշինքին հրավիրել է բանավեճի ցանկացած հարթակում։ «Ես հստակ առաջարկում եմ բանավեճ «Մենք» դաշինքի լիդերների և իշխանության միջև։ Ինչո՞ւ, որովհետև մյուս քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագիրը և տնտեսական շատ-շատ կետերում էապես չի տարբերվում իշխանության ծրագրից», - հստակեցրել է Խաչատուր Քոքոբելյանը։ Քոքոբելյանը հավելել է նաև, որ հանրապետականները չեն կարող ընդդիմություն լինել, «որովհետև նրանք իշխանություն էլ չեն եղել, նրանք եղել են հանցագործ իշխանություն»։ «Պնդում եմ, որ այսօրվա իշխանությունները և Հանրապետական կուսակցությունը միասին, կարծես թե, ստեղծում են այդպիսի վիճակ: Որովհետև այսօրվա իշխանությանը շատ ձեռնտու է ունենալ Հանրապետական կուսակցության պես ուժ, եթե կարելի է նրանց քաղաքական ուժ հիմա համարել: Թեկուզ այնտեղ կան շատ արժանապատիվ նաև քաղաքական գործիչներ, բայց միևնույն է այսօրվա, այս 20 տարվա այս մղձավանջային վիճակը Հայաստանում ապահովել էին Հանրապետական քաղաքական ուժը և իր սպուտնիկների հետ միասին»։ ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |