Սեֆիլյան. Հայը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա 3 դեկտեմբերի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ սահմանապահ հատվածում ժողովուրդը պետք է զինված լինի: «Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի, և հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ զենք հասկացողությունը «սուրբ հասկացողություն է», որից տարիներ շարունակ հայ ժողովուրդը զրկված է եղել։ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչը նաև հավելել է, որ դրան, կարծես թե, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ է համաձայն: «Մենք տեղյակ ենք, որ այս ամիսների ընթացքում ներքին զորքերից գումարտակ առ գումարտակ սկսել են սահմանապահ զինված ուժերին օժանդակողի դերում լինել: Ես ունեմ տեղեկություն, որ այդ պատճառով ներքին զորքերից հազարավոր մարդիկ դուրս են եկել»,- ասել է նա: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը միացել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկությանը։ Ըստ առաջարկության, ԱԺ-ում հայտնվելու պարագայում կուսակցությունը պարտավորվում է հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնել: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |