Զեկույց. ՀՀ-ն 5-րդ տարին անընդմեջ աշխարհի 3-րդ ամենառազմականացված երկիրն է![]() 3 դեկտեմբերի 2018 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ավելի քան 150 երկրի շարքում 5-րդ տարին անընդմեջ երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2018» վարկանիշում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն դարձյալ Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը: 2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012 թվականներին՝ չորրորդը, 2013-ից ի վեր Հայաստանը գտնվում է ամենառազմականացված երկրների երրորդ հորիզոնականում: Իսրայելը և Սինգապուրն ամենառազմականացված երկրներն են աշխարհում 2007 թվականից ի վեր: Հայաստանին վարկանիշում հաջորդում են Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բրունեյը, Բելառուսը: Ադրբեջանը մեկ կետով նահանջել է 2017 թվականի համեմատ՝ հայտնվելով 12-րդ հորիզոնականում: Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: ՀՀ-ի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ում 6.4%, 1000 շնչին հասնող զինվորականների թիվը 6.1 է: Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |