Իսրայելը գործողություն է սկսել Լիբանանի հետ սահմանին![]() 4 դեկտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի զինվորականները հայտարարել են «Հյուսիսային վահան» ռազմական գործողության մեկնարկի մասին: Նրանք մտադիր են գտնել և ոչնչացնել անդրսահմանային թունելները, որոնք փորում է Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի տարածք գրոհայիններին գաղտնի տեղփոխելու համար: Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը խոստովանել է «մեկից ավելի» ստորգետնյա անցուղու առկայությունը: «Մեզ հայտնի է մի շարք թունելների մասին,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ թունելները դեռ չեն շահագործվում և անմիջական սպառնալիք չեն ներկայացնում իսրայելցիների համար: Ըստ սպայի, գործողություններն իրականացվելու են միայն Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում, այդ թվում՝ Գոլանի բարձունքի հյուսիսային մասում: «Մենք պահուստայինների զորակոչ չենք իրականացրել, սկայն հզորացրել ենք մեր զորքերը հյուսիսում»,-ասել է Կոնրիկուսը: Գործողության մեկնարկի մասին հայտարարել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև բանակցություններից հետո: Նրանք հանդիպել էին Բրյուսելում «Իրանի ագրեսիան զսպելու ուղիները քննարկելու համար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |