Եկամուտ «Ալեքսանդրից», 2 բնակարան Կենտրոնում, $85,000 նվիրատվություն. Վիգեն Սարգսյանի ունեցվածքը 4 դեկտեմբերի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն իր դրամական միջոցների հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է $45,000, €6000 և մոտ 6 մլն դրամ: Սարգսյանն ունի երկու բնակարան Կենտրոնում. մեկը գտնվում է Հյուսիսային պողոտա 5 հասցեում, կազմում է 160 քմ, երկրորդը՝ Աբովյան 8 հասցեում, 117 քմ: Նա Կենտրոնում ունի նաև երկու ավտոտնակ: Հայտարարգրում նշվում է, որ Սարգսյանն ունի մեկ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա: Արամ Հովհաննիսյան անունով մեկը Սարգսյանին$85,000-ի նվիրատվություն է արել: Սարգսյանի եկամուտները գոյացել են «Լույս» հիմնադրամից տրվող աշխատավարձից՝ 839,000 դրամ, պաշտպանության նախարարությունից՝ 4.5 մլն դրամ, «Ալեքսանդր» հյուրանոցից ստացվող վարձավճարից՝ 3.9 մլն դրամ: Հայտարարագրում ներկայացվել են 2017 թվականի նոյեմբերից մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածը ստացված եկամուտները: Ընթերցեք նաև՝ «$1800 և Hyundai Sonata. Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |