ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատում է բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ 4 դեկտեմբերի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարևոր է առավել որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու և աշխարհի առաջընթացի տեմպերից ետ չմնալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերության աշխատակիցների, մատակարարների և կապալառուների թիմերն աշխատում են համակարգված՝ հստակեցված ժամանակացույցով և պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարևոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռ՝ նվազագույնի հասցվի նրան պատճառվող անհարմարությունը: Ժամանակավոր խափանումները կրճատելու համար թիմերն աշխատում են նաև լուսաբացին, ամենատարբեր բարդության ռելիեֆներ ունեցող տեղանքներում՝ հաճախ անտեսելով եղանակային պայմանները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Կայաններից մեկը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Աշտարակը տեղակայված է Լոռու մարզի՝ Վրաստանին սահմանակից Գոգավան գյուղում: Բարդ և պատասխանատու գործում պահանջվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև նվիրում, հետևողականություն և կամք: Ցանկալի արդյունք ապահովելու համար հարկավոր են ջանքեր և հնարավորինս սեղմ ժամկետներում առաջադրանքը կատարելու հմտություն: «Գործունեության առաջին օրվանից մեզ համար սահմանել ենք հստակ ռազմավարություն. ապահովել ցանցի շարունակական զարգացում: Կարող եմ ասել, որ հաջողել ենք և՛ նորարար տեխնոլոգիաների ներկայացման, և՛ առողջ մրցակցության ձևավորման, և՛ առաջատարի դիրքերը պահպանելու հարցում: Այսօր ընթացող՝ բջջային նոր ցանցի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներն այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից են: Առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում աշխատող թիմերին: Իսկ մեր հարգելի բաժանորդներին տեղեկացնեմ, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ոլորտը զարգացման ճանապարհով տանելու համար: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն այդ հարցում առաջատարների շարքում է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Իրականացվող գործընթացին զուգահեռ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակելու է իրազեկել հանրությանը՝ դա դիտարկելով որպես բաժանորդի նկատմամբ հարգանքի և պատասխանատվության դրսևորում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |