Նախագահը ցավակցել է Ջորջ Բուշ ավագի ընտանիքին. Նրա մասին հիշողությունները վառ են նաև ՀՀ-ում![]() 4 դեկտեմբերի 2018 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին՝ նշելով, որ նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում: «Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան: Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր ունեցած անձնական հանդիպումներից: Նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը կյանքից հեռացել է 95 տարեկանում: Բուշ ավագը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993թթ.: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |