ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ![]() 4 դեկտեմբերի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Իրանի հրթիռային փորձարկումները, որոնք մտադիր է շարունակել այդ երկրի ղեկավարությունը, ամենևին էլ պաշտպանական բնույթ չունեն: Այդ մասին հայտարարել է Իրանի գծով ԱՄՆ ներկայացուցիչ Բրայան Հուկը՝ արձագանք պահանջելով Բրյուսելից: «Մենք կցանկանայինք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմաներ Իրանի հրթիռային ծրագրի հարցում»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն: Հրթիռային փորձակումների վերսկսման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Փարիզը: Ֆրանսիան կոչ է անում Իրանին «անհապաղ կասեցնել ամբողջ ակտիվությունը, կապված բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ, որոնք կարող են միջուկային լիցք ունենալ»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, որը կարող է մի քանի մարտագլխիկ ունենալ: Փորձարկումը խախտում է ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևը: Նա կոչ էր արել իրանական կողմին անհապաղ դադարեցնել նման գործողությունները: Թեհրանը պատասխանել է, որ մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |