Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ 4 դեկտեմբերի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 4-ին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Պաշտպանական կողմը պետք է ներկայացնի միջնորդությունները։ Մինչ նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարել է, որ միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով, հայտնում է Panorama.am-ը։ Այդ հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: «Դիմում ենք դատարանին, գտնելով, որ այն իրավական նորմերը, որ կիրառվում են սույն գործի շրջանակում, հակասում են Սահմանադրությանը»,-ասել է Օրբելյանը։ Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն իր հերթին նշել է, որ այլ միջնորդություններ էլ են նախատեսում ներկայացնել։«Կախված այս միջնորդության ելքից, ևս մեկ միջնորդություն կարող է լինել Սահմանադրական դատարանի հետ կապված։ Եվս մի քանի նյութեր ունենք, միջնորդնելու ենք, որ դրանք ներկայացվեն, հետազոտվեն, մյուս կողմի մեկնաբանությունները լինեն»,-ասել է Ալումյանը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննության այս փուլում կալանքի տակ պահելու անհրաժեշտություն կա: Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանբ բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան նոր քննության: Նոյեմբերի 27-ին քննվել է պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոցն անձեռնմխելիության հիմքով վերացնելու հայցը: Դատական նիստի ընթացքում փաստաբանները բացարկ են հայտնել գործը քննող դատավորին՝ դեռևս այնհայտ հիմքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |