Փաշինյանը ցավակցել է կործանված ՍՈՒ-25-ի զոհված օդաչուների հարազատներին 4 դեկտեմբերի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է կործանված ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռի զոհված օդաչուների հարազատներին, ծառայակից ընկերներին։ «Այս դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն։ Ցավակցություններ եմ հայտնում մեր օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին ու ծառայակիցներին», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերի 4-ին վթարի ենթարկված՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը», - գրել է նա: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |