Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ Արցախի ժողովրդի այժմյան կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում24 հունիսի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում»,-հայտարարել է պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ի երեկոյան տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ս.Սարգսյանն ասել է, որ վերջերս կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ: «Մենք համաձայնեցինք շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հիմանական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք»,-ասել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |