«Գահերի խաղի» Ջոն Սնոուն չի մասնակցի սերիալի ավարտին հաջորդող նկարահանումներին 5 դեկտեմբերի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Դերասան Քիտ Հարինգթոնը, որը հայտնի է Ջոն Սնոուի դերակատարմամբ «Գահերի խաղը» հայտնի սերիալում, պատմել է սագայի վրա իր աշխատանքի մասին: Հարինգթոնը խոստովանել է, որ շատ զգացմունքային է վերապրել սերիալի եզրափակիչ մասի նկարահանումների ավարտը, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: «Բայց ես չէի ասի, թե տխուր էի՝ ես նկարահանվել եմ «Գահերի խաղում» պիլոտային սերիայից սկսած, գրեթե 10 տարի: Դա հազվադեպ է լինում դերասանական կարիերայում: Հրաժեշտ տալն այդ ընտանիքին ինձ համար մեծ էմոցիոնալ հարված էր»,-ասել է նա: «Բայց կցանկանայի՞ արդյոք վերադառնալ և շարունակել աշխատանքը: Ոչ մի դեպքում»,-ասել է նա: Ավելի վաղ «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ և «Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Ջորջ Մարտինը հայտարարել էր, որ մտադիր է նկարահանել սերիալի շարունակությունը: Ըստ նրա, շոուի գործողությունները կկատարվեն օրիգինալ իրադարձություններին զուգահեռ, սակայն կկենտրոնանան երկրորդական կերպարների վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |