Նախագահ. Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը 5 դեկտեմբերի 2018 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: «Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը: Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարզատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Նախագահը հավելել է, որ Բիտովը հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք մարդկանց պարգևում են բարեկամություն, սեր ու բարություն: Դեկտեմբերի 4-ին Մոսկվայում 81 տարեկանում մահացել է անվանի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի, «Հայաստանի դասերը.Ուղեգրություն»հայտնի գրքի հեղինակ Անդրեյ Բիտովը: 1960-ականների վերջին Անդրեյ Բիտովը, որն այն ժամանակ ընթերցողին այնքան էլ հայտնի չէր, մտադիր էր գրել Ճապոնիայի մասին: Սակայն խորհրդային իշխանությունների հետ հակասությունների պատճառով նրան թույլ չէին տալիս արտասահման մեկնել և նա եկավ Հայաստան ու գրեց «Հայաստանի դասերը» գիրքը:Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |