Միրզոյան. Արդյունահանման 2018-ի առաջընթացը ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումն էր 5 դեկտեմբերի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի 2018-ի զեկույցը, անդրադարձ կատարվել նաև ԱՃԹՆ պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզին, 2019-2020-ի աշխատանքային ծրագրին առնչվող հարցերին։ Որպես ընթացիկ տարվա կարևոր առաջընթաց՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումը և հանրային ռեգիստրի ստեղծումն ապահովող օրենքների նախագծերի մշակումն ու հաստատումը ՀՀ կառավարության կողմից։ Եվ չնայած որ նախագծերը ներկայացվել, սակայն չեն ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, Միրզոյանը հույս է հայտնել, որ նախագծերը շահագրգիռ քննարկման առարկա կդառնան նորընտիր խորհրդարանում։ Ամփոփելով բազմաշահառու խմբի կողմից 2018-ին կատարված աշխատանքների արդյունքները՝ Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում էլ կազմվել է Հայաստանի 2018-ի առաջին EITI զեկույցը, իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստեղծվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքը և պետական մարմինների ու հանքարդյունահանող կազմակերպությունների կողմից ֆինանսական հրապարակային հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակը: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է։ Նախաձեռնությանն անդամակցում է 51 երկիր։ ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա՝ երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր խնդիրները՝ կապված մասնավորաբար՝ ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվությունների տրամադրման, ֆինանսական և իրավական կարգավորումների, արտադրանքի ծավալների, ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտների չափերի և դրանց տեղաբաշխման հետ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |