Ադրբեջանի ՊՆ-ի և Պենտագոնի միջև ռազմական խորհրդակցություններ են անցկացվել 5 դեկտեմբերի 2018 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին «Երկկողմ ռազմական խորհրդակցություններ» են տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև: Խորհրդակցություններն ընթացել են Բաքվում ընդլայնված կազմով: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի ՊՆ անձնակազմի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, իսկ ամերիկյան կողմից՝ այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Լաուրա Կուպերը, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով: Ամերիկացիներն իրազեկվել են տարածաշրջանում իրավիճակի մասին: Կողմերը կարևորել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միջոցառման ընթացքում կարծիքներ են փոխանակվել անվտանգության, ռազմական կրթության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան ռազմական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև ադրբեջանական խաղաղապահ գումարտակի ներկայությանն Աֆղանստանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |