Փաշինյանը՝ գաղտնալսման մասին. Կոռուպցիոներները փրկության օղակ են փնտրում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում անդրադարձել է համացանցում հայտնված՝ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և իր գաղտնալսված հեռախոսազրույցին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, այն ինչ մենք խոստացել ենք իրականացվելու է խորհրդարանական ընտրություններից հետո», - ասել է նա՝ հավելելով, որ վերջիններս փրկության օղակ են փորձում գտնել: Ըստ Փաշինյանի, սա hայտարարված պատերազմ է ՀՀ պետականության և ՀՀ-ի դեմ: Նա նշել է նաև, որ գաղտնալսման որոշ հատվածներ մոնտաժված են, քանի որ նա ավելի վաղ ԱԺ-ում իր ելույթներից մեկում անդրադարձել էր գաղտնալսմանը. նա մասնավորապես հեռախոսազրույցի ընթացքում խոսել է դատավորի մասին, որն անվստահություն ու վախ է ունեցել վճիռը կայացնելիս: «Ես ասել եմ, որ դատավորի անվտանգությունն ու օրենքի շրջանակում գործելը պետք է ապահովվի ԱԱԾ-ի կողմից», - ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |