Փաշինյան. Նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի Ընտրական օրենսգրքում

Փաշինյան. Նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի Ընտրական օրենսգրքում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախընտրական մեծ բանավեճն ամրագրել «Ընտրական օրենսգրքում»:

«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է», - գրել է նա:

Դեկտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջնորդների մասնակցությամբ նախընտրական բանավեճ: Բանավեճը տևել է ավելի քան երեք ժամ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---