Եկեղեցին 10 բնակարան կնվիրի երկրաշարժից տուժած ընտանիքներին

Եկեղեցին 10 բնակարան կնվիրի երկրաշարժից տուժած ընտանիքներին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր:

Նպատակ ունենալով զորակցել սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց եկեղեցու կողմից կընծայվի 10 բնակարան` 7-ը` Գյումրի քաղաքում, 3-ը` Սպիտակում:

1988-ի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր,Ախուրյան, Ստեփանավան… Երկրաշարժն ավերեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանները: Ոչնչացավ 1.8 մլն քմ բնակելի մակերես, այդ թվում 22.678 բնակարան. մոտ 530 հազար մարդ դարձավ անօթևան, մահացավ 17 հազար գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 19 հազարը մարդ դարձավ հաշմանդամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---